Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը չի ընդունում ՏՄՊՊՀ մեղադրանքը

Քաղաքականություն Տնտեսություն
1e7b88d0f6a1bcf8aef29dcfc1fbfdb2

Քաղաքապետարանը արձագանքել է ՏՄՊՊՀ-ի այսօրվա հայտարարությանը՝  մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման վերաբերյալ։ «Երեւանի քաղաքապետարանն իր կարիքների համար գնումներն իրականացրել է գնումների մասին ՀՀ  օրենքի տառին համապատասխան՝ բաց , թափանցիկ եւ հրապարակային։ Կազմակերպված գնումների գործընթացներում լիարժեք ապահովվել է մրցակցության հիմնարար սկզբունքը, ընդ որում կախված գնման առարկայի առանձնահատկություններից կազմակերպված մրցույթներին մասնակցության քանակային ցուցանիշները մի շարք դեպքերում եղել են տարբեր,  ընդուպ մասնակիցներ չլինելու պատճառով որոշ մրցույթներ չեն կայացել։ Ավելորդ չեմ համարում նշել, որ չի սահմանափակվել որեւէ կազմակերպության մասնակցությունը հայտարարված մրցույթներին։ Քաղաքապետարանի մրցույթներում միշտ հաղթող են ճանաչվել առավել ցածր գին առաջարկած մասնակիցները, որոնց արդյունքներն, ի դեպ, օրենքով սահմանված կարգով հրապարակվում են»,-«Ա1+»-ին ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը։ Հիշեցնենք, որ այսօր ՏՄՊՊՀ նիստում հրապարակվեցին Երևանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթների ուսումնասիրության արդյունքները։ Հանձնաժողովի որոշմամբ, մի շարք մրցույթներում, որոնց մասնակցել է շուրջ 144 ընկերություն, մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ հարուցվեց վարչական վարույթ: Ուսումնասիրությունը ներառել է շուրջ 620 մրցույթ, որոնցից 357-ում (ընդհանուր մրցույթների 57%-ը) մասնակիցների միջև մրցակցությունն ընդհանրապես բացակայել է: