Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կազինոյում 1 միլիոնից ավել գումար ծախսող այցելուին կհաշվառեն

Կարևոր լուրեր Հասարակություն
89b5a1e79093d2460e498369fab7f496

Կառավարությունը վաղը կհաստատի շահումով խաղերի եւ խաղատների կազմակերպիչների կողմից մեկ միլիոն դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման եւ պահպանման կարգը։ «Շահումով խաղերի եւ խաղատների» կազմակերպիչների կողմից մեկ միլիոն դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման» կարգը սահմանում է շահումով խաղերի եւ խաղատների կազմակերպիչների կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով։ Կազմակերպիչը մեկ միլիոն դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդին նույնականացնում և նրա ինքնությունը ստուգում է պետական իրավասու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի և այլ տեղեկությունների հիման վրա: Մեկ միլիոն դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման տվյալների շտեմարանում պահվող տեղեկությունը պետք է առնվազն ներառի գործարքներ իրականացնող հաճախորդի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, հաճախորդի բնակության վայրը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ։ Ի դեպ, ըստ օրենքի կազմակերպիչը տվյալների շտեմարանում տեղեկությունները պետք է պահպանի առնվազն 5 տարվա ընթացքում, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում` ավելի երկար ժամկետով: