Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կվերահրատարակվի «Հայկական մարզադարան» գիրքը

Հասարակություն
AOK

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ֆինանսավորմամբ կվերահրատարակվի Ավետիս Բայրամյանի «Հայկական մարզադարան» գիրքը՝ նվիրված ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյանին: Գիրքը պարունակում է հայկական սպորտի և մարզաշխարհի տարբեր ոլորտներին վերաբերող տեղեկատվություն` հայկական մարզաշխարհի պատմական տվյալների, տարբեր մարզաձևերում հայ մարզիկների ունեցած հաջողությունների և ձեռքբերումների մասին: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպման ժամանակ գրքի հեղինակը ներկայացրել է այն մեծ աշխատանքը, որն ինքը կատարել է երկար տարիների ընթաքում` հավաքելով և գրի առնելով հանրագիտարանային բազմազան տվյալներ հայկական սպորտի մասին, որոնք վերաբերվում են մարզիկների կենսագրությանը, տեղեկատվական հրապարակումներին, մարզաձևերի առանձնահատկություններին, համահայկական խաղերին, հեղինակավոր այլ մրցաշարերին, և անգամ, թողարկված նամականիշերի և մետաղադրամների պատմությանը: Ա. Բայրամյանի հեղինակությամբ դեռևս 2005 թվականին հրատարակվել է նաև «Մարզաշխարհի անվանի հայերը» գիրքը` նվիրված ՀՀ անկախության 20 ամյակին, որն էլ համալրվել է հետագա 10 տարների ընթացքում հայ մարզաշխարհի ձեռքբերումների, կատարված փոփոխությունների մասին տեղեկատվությամբ, և այլ անհրաժեշտ ու հետաքրքիր մանրամասներով` դառնալով «Հայկական մարզադարան»: Ինչպես նշել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հ. Ռոստոմյանը, այս գիրքը, որ պարունակում է բազմազան հետաքրքիր և անհրաժեշտ ինֆորմացիա, օգտակար կլինի ինչպես մարզիկների և մարզասերների, այնպես էլ սպորտով հետաքրքրվող բոլոր անձանց համար` անկախ տարիքից և մասնագիտությունից: