Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Եզդիներին սպառնում են մահապատժով (տեսանյութ)

«Եզդիական ջոկատները սկսել են դիմագրավել այսպես կոչված Իսլամական պետությանը»,-հայտնել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորման նախագահ Ամո Շարոյանը՝ խոսելով վերջին շրջանում Շանգալ նահանգում տեղի ունեցող վայրագություններից։ Ասում է՝ դա իրենց բնօրրանն է, եզդի ժողովուրդն ապրել, արարել է այդ հողի վրա ու կապրի: Պարոն Շարոյանի խոսքով՝ 2014 թվականի օգոստոսից մինչև այժմ գերության մեջ պահվող եզդիների թիվը հասնում է 6000-ի։ «Կանայք հիմնականում պահվում են ստրկության մեջ: Որոշները սկսել են փախչել, և դրա պատճառով ոճրագործները նրանց ազգակիցներին սպառնում են մահապատժով: Ընդհանուր առմամբ, սպանել են 47 եզդու»,-ցավով նշել է եզդիների ազգային միավորման նախագահը: Ասում է՝ կանանց ու աղջիկներին տանում են ստրկավաճառության՝ հպարտանալով, որ 21-րդ դարում ստրկավաճառություն են վերահաստատել: