Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Առաքելյանը ընտրվել է, Արմեն Սաղաթելյանը՝ վերընտրվել

Հասարակություն
f9fc2ccb71f4e89d6e1ab2491ac23fa3

Մայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն  ընտրեց Արսեն Առաքելյանին: Արսեն Առաքելյանը ծնվել է 1979թ-ն` Երեւանում: Ավարտել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրան, ապա ՀՀ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, կենսաբանական գիտությունների թեկնածու է: Արսեն Առաքելյանի գիտական ուղղություններն են` կենսաինֆորմատիկայի մեթոդների կիրառմամբ գեների էքսպրեսիայի վերլուծության և ազդանշանային ցանցերի վերակառուցման նոր ալգորիթմերի մշակում, մարդու բազմագործոն հիվանդությունների ժամանակ կենսաբանական ուղիների ակտիվության փոփոխությունների գնահատում: 94 գիտական աշխատության հեղինակ է, ունի մեկ արտոնագիր: Արսեն Առաքելյանը 1998թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում, սկզբում որպես ավագ լաբորանտ, ապա` գիտաշխատող: 2008-2014թթ. զբաղեցրել է ինստիտուտի Միջազգային կապերի և գիտակազմակերպման գծով փոխտնօրենի պաշտոնը, 2015թ-ից ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: 2006-2007թ-ին աշխատել է Չեխիայի Պալացկու համալսարանում որպես գիտաշխատող: Դասախոսում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնում: ... ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արմեն Սաղաթելյանը Մայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց երկրահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանին: Արմեն Սաղաթելյանը 188 գիտական աշխատության, այդ թվում` 3 գրքի և 3 ուսումնական ձեռնարկի հեղինակ է: «Էկոլոգիական բացատրական բառարանի» գլխավոր խմբագիրն է: Արմեն Սաղաթելյանը Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրենն է: Կենտրոնը ղեկավարում է սկսած 1993թ-ից: 1975-1979թթ. ՀՍՍՀ Երկրաբանության վարչության Փամբակի երկրաբանա-հետազոտական արշավախմբում եղել է ինժեներ-երկրաբան, 1979-1983թթ.` Հյուսիսային Օսեթիայում ԽՍՀՄ Երկրաբանական նախարարության Հազվագյուտ տարրերի միներալոգիայի, երկրքաիմիայի և բյուրեղաքիմիայի ինստիտուտի ավագ ինժեներ, ապա` երկրաբան, ջոկատի պետ, 1983-1989թթ.` ԽՍՀՄ Երկրաբանական նախարարության Հազվագյուտ տարրերի միներալոգիայի, երկրքաիմիայի և բյուրեղաքիմիայի ինստիտուտի Անդրկովկասյան երկրաբանաերկրաքիմիական պարտիայի պետ, 1989-1993թթ.` ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում առաջատար գիտաշխատող, ապա` լաբորատորիաի վարիչ: Արմեն Սաղաթելյանը UNESCO-ի «Մարդ և կենսոլորտ» (MAB) ազգային կոմիտեի եւ «Medical Geology» միջազգային ասոցիացիայի Հայկական մասնաճյուղի նախագահն է: 2010թ-ից  ղեկավարում է իր կողմից հիմնադրված ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի  «Բնապահպաիություն և բնօգտագործում» մագիստրական ուսուցման ամբիոնը: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն