Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մեր երկրում սեյսմիկ ռիսկը շատ բարձր է. ՀՀ եւ Նեպալի նմանությունները (տեսանյութ)

Նեպալի երկրաշարժը Սպիտակի երկրաշարժի հետ շատ նմանություններ ունի, անգամ ժամի առումով։ «Սպիտակի երկրաշարժն էլ առավոտյան ժամի եղավ, ինչպես Նեպալում»,-ասել է ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը։ Ասում է՝ Սպիտակի երկրաշարժի նման Նեպալում երկրաշարժը տեկտոնական սալերի շարժի արդյունք է։ Պարոն Պետրոսյանը նաև հայտնել է, որ նախորդ տարի աշխարհում 6 և ավելի մագնիտուդ ուժով 153 երկրաշարժ է եղել, իսկ այս տարվա 5 ամիսների ընթացքում արդեն 40 նման երկրաշարժ է գրանցվել։