Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Վարդան Դեւրիկյանը

Հասարակություն
Վարդան-Դեւրիկյան

Մայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում  միաձայն ընտրեց Վարդան Դեւրիկյանին: ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշեց նաեւ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար  Ավետիք Իսահակյանին նշանակել ինստիտուտի տնօրենի խորհրդական: Վարդան Դեւրիկյանը ծնվել է 1964թ-ի մայիսի 18-ին` Վանաձորում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասիրական գիտությունների դոկտոր է: Որպես  գիտաշխատող Վարդան Դեւրիկյանը 1989 թ-ից աշխատել է  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, 1993-2009թթ. զուգահեռ աշխատել է որպես Մայր Աթոռի «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր, 1996-2009 թթ.` նաև Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչ, 2009թ-ից առ այսօր` ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Հայ հին գրականության բաժնի վարիչ: Վարդան Դեւրիկյանը 27 մենագրության, 24 գիտական հոդվածի հեղինակ է: Պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ», ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» շքանշաններով, ՀՀ պաշտպանության նախարարության «Մարտական գործողությունների», «ՀՀ Զինված ուժեր- 20» , «Գարեգին Նժդեհ», ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալներով: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն