Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Տիգրան Ուրիխանյանը մեր նախկին գործընկերը չի» (տեսանյութ)

«Քաղաքական գործիչները ճիշտ չէ, որ խառնվեն իրավական գործերին»,-քաղաքական-տնտեսական գործիչ Գոհար Ենոքյանի ձերբակալության վերաբերյալ ասում է ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը: Կարծում է, որ զուտ մարդասիրական տեսանկյունից այդ տարիքի ու առողջական խնդիրներ ունեցող կինը լավ չէ, որ ձերբակալված է: Տիկին Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար իրականացված ստորագրահավաքին ԲՀԿ ներկայացուցիչը չի մասնակցել, ասում է՝տեխնիկապես չի կարողացել: Արդյո՞ք Գոհար Ենոքյանի ձերբակալության հարցում կա քաղաքական ենթատեքստ, պարոն Բաբայանը խուսափեց հստակ պատասխանից. «Չեմ կարող ասել՝ քաղաքական ենթատեքստ կա, թե ոչ: Որպես Հայաստանի երկրորդ քաղաքական ուժ, չեմ կարող, ճիշտ չի լինի, որ որևէ գնահատական տամ, ընթացքը ցույց կտա»։