Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպական խաղերին ընդառաջ` Ադրբեջանը վերահսկում է «կասկածելի վարք» ունեցող լրագրողներին

Քաղաքականություն
03263c5578c605df145fbf4ee4faa34a

Եվրոպական խաղերին ընդառաջ՝ Ադրբեջանական իշխանությունները որոշում են կայացրել սահմանափակումներ մտցնել այն լրագրողների նկատմամբ, ովքեր հայտ են ներկայացրել լուսաբանելու սպորտային միջոցառումը և հայտնի են «Ադրբեջանի նկատմամբ ոչ բարեկամական և հայամետ դիրքոշումով»։ Այս մասին հայտնում է contact.az պարբերականը՝ հղում կատարելով «Ենի Մուսավաթ» թերթին։ Եվրոպական խաղերը լուսաբանելու համար հավատագրման հայտ է ներկայացրել 900 արտասահմանցի և 600 ադրբեջանցի լրագրող։ Թերթի տվյալներով՝ իշխանությունների կողմից ուսումնասիրվում են «կասկածելի վարք» ունեցող լրագրողների հրապարակումները Ադրբեջանի մասին, ինչպես նաև նրանց հնարավոր կապը Human Rights Watch և Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ: Խոսքը գնում է մասնավորապես Գերմանիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Բերլգիայից և հիմնականում եվրոպական մայրցամաքը ներկայացնող լրագրողների մասին։ Սպասվում է, որ այդ լրագրողներին թույլ չի տրվի լուսաբանել Եվրոպական խաղերը։ contact.az-ը պարզաբանում ստանալու համար դիմել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որը, սակայն, չի հաստատել պարբերականի ներկայացրած տվյալները։