Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանում հայտնված հայը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

Քաղաքականություն
Arsen-baxdasryan

Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը, գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Անցած դատական նիստին դատախազը պահանջել էր Բաղդասարյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Բաղդասարյանը պատիժը կկրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում, իսկ պատժի կրումը կհաշվարկվի ձերբակալման օրվանից՝ 2014 թվականի դեկտեմբերի 26-ից։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ Ադրբեջանական իրավապահները Արսեն Բաղդասարյանին մեղադրանք են առաջադրել հանցավոր կազմակերպությանը անդամակցության, սպանության փորձի, պայթյունի կամ հրդեհի իրականացման մեջ՝ ուղղված Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքում է պնդումներն այն մասին, որ Բաղդասարյանը Արցախի ՊԲ զինծառայող է։ Պաշտպանության բանակը հաղորդագրությամբ հայտնել է, որ պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: