Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի վիճաբանությունից հետո գորիսեցի տղայի աչքը վիրահատել են

Հասարակություն
unnamed8

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում վիճաբանության հետեւանքով աչքը վնասած Հարութ Զաքարյանը Մալայան բժշկական կենտրոնում է։ Հիվանդասենյակում, որտեղ բուժում է ստանում Հարութ Զաքարյանը, գտնվում էին նաև նրա հարազատները, ովքեր հրաժարվեցին պարզաբանումներ տալ ։ Աչքի ծանր վնասվածք ստացած Հարութ Զաքարյանի դեմքին՝ աչքի շրջանում տեսանելի էր մեծ ծավալ ընդգրկող կապտուկ, ինչն ուղղակի հնարավոր չէ ստանալ «թռած քարից»։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ մայիսի 2-ի երեկոյան «Սդղի գլյոլ» կոչվող հատվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որին մասնակցել են Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը և նրա ընկերները։ Մարզպետի որդուն դուր չի եկել հանդիպակաց ընթացող մեքենայի վարորդի խախտումը, կանգնեցրել է նրան, ինչից հետո էլ ծագել է վեճն ու շարունակվել «Սդղի գյոլ» կոչվող հատվածում։ Մամուլի արձագանքից հետո Հարութ Զաքարյանի հայրը հայտարարեց, թե որդին աչքի լուրջ վնասվածքը ստացել է մարզպետի տղայի հետ վիճաբանության հետևանքով, ավելին՝ այդ վնասվածքը նա անվանեց «թռած քարից ստացած վնասվածք»։ Աչքի ծանր վնասվածքով Մալայանի անվան բժշկական կենտորն տեղափոխված Հարութ Զաքարյանը ենթարկվել է վիրահատության, սակայն աչքի տեսողությունը չի վերականգնվել, նրա վիճակը, բժիշկների պնդմամբ, ծանր է։ Երեկ լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ պնդել է, որ իր որդին որևէ առնչություն չունի շաբաթ օրը Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։ «Տիգրանը Երևանում է, գյուղում ի՞նչ ունի անելու, որ...»,- ասել էր մարզպետը։ Մինչդեռ Հայաստանի քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կա նաեւ նրա որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունը։