Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուղ պայմաններում, բայց մեծ ոգեւորությամբ (տեսանյութ)

Սպորտ
screenshot00008

«Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» ծրագրի շրջանակում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպեց ֆուտբոլի մրցաշար 12-15 տարեկան մտավոր սահմանափակումներով երեխաների միջեւ: Այն անցկացվեց Արաբկիր համայնքում գտնվող ֆուտբոլի փոքր խաղադաշտերից մեկում: Մրցաշարին մասնակցում են 6 օժանդակ դպրոցների սաներ: «Մենք հրավերք ենք ուղարկել հանրապետության բոլոր օժանդակ դպրոցներին, սակայն արձագանքել են միայն վեցը` 4-ը Երեւանից, մեկակակ Արմավիրից եւ Էջմիածնից: Մասնակցելուց հրաժարվելու պատճառները բոլորիս էլ հայտնի է` ֆինանսները բավարար չեն», - «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ազգային ծրագրի տնօրեն Արտակ Իսրայելյանը: Չնայած ֆինանսների եւ խաղային պայմանների սղությանը (խաղադաշտը փոքր էր եւ չուներ նստելատեղեր), սակայն երեխաները մեծ ոգեւորությամբ ներգրավվեցին խաղերին եւ հենց սկզբից լարված պայքար ծավալեցին մրցանակային տեղերի համար: