Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Ռազբորկաներով կաթի գին չեն սահմանում» (տեսանյութ)

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ կաթի մթերման գնի նվազման խնդիրը Հայաստանում նոր չէ , որ առաջացել է և ամեն տարի հայ գյուղացին կանգնում է այս խնդրի առջև։ «Ամեն տարի ամռանը մեր երկրում կաթի գնի թանկացում է նկատվում, ինչը բացարձակապես անհիմն է ։ Մեզ մոտ ձմեռը կաթի արտադրական ծավալները նվազում են,երբ թելադրողի դերում դառնում է գյուղացին, իսկ ամռանը, երբ գին որոշողը տնտեսվարող սուբյեկտն է ՝գները բարձրացնում են։ Եթե փոշի կաթը վաճառվում է 250 դրամ, իսկ անարատը՝ 650-700 դրամ, ապա հասկանալի է, որ գյուղացին տնտեսվարողին 180 կամ 200 դրամով կաթ չի վաճառի, որն էլ շուկայում այն գյուղացուց մի քանի անգամ ավել գնով է վաճառելու»,-շեշտում է Բաբկեն Պիպոյանը։