Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ֆլեշ-մոբ Երեւանում. Մի զբաղեցրեք հաշմանդամություն ունեցողի տեղը (տեսանյութ)

Ամբողջ Եվրոպան այսօր նշում է հաշմանդամություն ունեցող անձանց Անկախ կյանքի օրը։ Մեր երկիրն էլ անմասն չի մնում միջոցառումներից։ 2 տարի առաջ ստեղծված «Անկախ կյանքի հայկական ցանց»-ը՝ «Ունիսոն» ՀԿ հետ համատեղ Երեւանում անցկացնում է ֆլեշ-մոբ։ Այն ուղղված է հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված կայանատեղիների՝ վարորդների կողմից զբաղեցման խնդրին։ «Դա այն պարկինգներն են, որոնք հատկացրել է Երևանի քաղաքապետարանը մեզ համար։ Հատուկ գծանշումներ կան, հատուկ նշաններ ունեն հաշմանդամություն ունեցող վարորդներ և հաշմանդամություն ունեցող անձին տեղափոխող մեքենաներ։ Սակայն գրեթե միշտ այդ տեղերը զբաղեցված են լինում այլ մեքենաներով, որոնք դրա իրավունքը չունեն»,-ասում է «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը։ Նա շեշտում է՝ ակցիան ուղղված չէ ոչ ոքի դեմ, այլ արվում է հանուն իրենց իրավունքի իրացման։