Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»-ի հաշվետվությունը

Հասարակություն
unnamed21

Տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) նորակազմ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ  նիստը: Նիստի սկզբին խորհուրդը  քվեարկությամբ նախագահ ընտրեց  Կենտրոնական բանկի  իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանին, իսկ քարտուղար` ՀՀ Կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ Սեդրակ Սիմոնյանին: Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը շնորհակալություն հայտնեց հոգաբարձուների խորհրդի նախկին անդամներին ՈԱԱԿ-ի կայացման և երկրում որակի մշակույթի ձևավորման  գործում ունեցած ներդրման համար և հույս հայտնեց, որ խորհրդի ներկա կազմն էլ իր ավանդը կունենա նորաստեղծ համակարգի զարգացման և մասնագիտական կրթության ոլորտում առկա խնդիրների լուծման գործում: Այնուհետև պարոն  Թոփչյանը ներկայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի 2014թ. գործունեությունը: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց  բարձրագույն ուսումնական հաստատություններում որակի ներքին ապահովման համակարգերի ձևավորման և կայացման աշխատանքներին, բուհերում իրականացված ինստիտուցիոնալ և ծրագրային  հավատարմագրման գործընթացներին, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգերի ներդրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Պարոն Թոփչյանը ներկայացրեց  ՈԱԱԿ-ի որակի ներքին ապահովման ուղղությամբ ձեռնարկված  քայլերը և միջազգային գործունեությունը: Քննարկվեցին նաև ՈԱԱԿ ուսումնասիրությունների  արդյունքում վեր հանված համակարգային  խնդիրները, լուծման հնարավոր մոտեցումները: Հոգաբարձուների խորհուրդը քվեարկությամբ միաձայն հաստատեց ՈԱԱԿ 2014թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: