Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կան առիթներ՝ ղարաբաղյան ընտրություններից օգտվելու համար (տեսանյութ)

Քաղաքականություն
ալեքսանդր

Մայիսի 3-ին ԼՂՀ-ում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որ բարձր գնահատականի արժանացան միջազգային դիտորդների կողմից։ Ինչո՞վ են նշանակալից այս ընտրությունները Հայաստանի համար, որպես մի երկրի, որը միջազգային կառույցներում ստանձնել է ղարբաղյան հիմնահարցի հետ կապված բանակցություններ վարելու պարտավորությունը. «Ա1+»-ի լրագրողի հարցին ի պատասխան, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց. «Այս ընտրությունները հենց առաջին հերթին ԼՂՀ-ի համար են և ցանկացած երկրի կառավարման համար անհրաժեշտ են նորմալ ընտրություններ։ Ղարաբաղը զարգանում է նորմալ ժողովրդավարական ճանապարհով, և հենց սրանից էլ կարելի է օգտվել, քանի որ Ղարաբաղն իր առջև ունի այնպիսի մի երկիր, որի հետ նրան համեմատել պարզապել անկարելի է (նկատի ունենալով Ադրբեջանը), որտեղ ընտրություններ կարելի է ասել, որ չեն էլ լինում։ Սա էլ պետք է ինչ-որ կերպ օգտագործել։ Ոչ մեկը Ղարաբաղը չի ճանաչում, ոչ մեկը բացահայտ դրա մասին չի խոսում, ոչ մեկը ոչ մեկին չի ճանաչում, չակերտավոր ընտրություններ են և այլն, բայց երբ միջազգային դիտորդները կամ միջազգային հանրության ցանկացած ներկայացուցիչ գալիս է Ղարաբաղ, այդ թվում նաև հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ու՞մ հետ են նրանք հանդիպում՝ իհարկե այնտեղի ընտրված իշխանությունների հետ, և սա շատ մեծ նշանակություն ունի»։ Մինսկի խմբի արձագանքին անդրադառնալով՝ պարոն Իսկանդարյանը նկատեց, որ այն բավականին հետաքրիքր էր, քանի որ ընդգծելով հանդերձ, որ ընտրությունները Մինսկի խմբի դիրքորոշման վրա չեն ազդում, այնուամենայնիվ, խումբը ողջունեց Ղարաբաղի ժողովրդի իր ընտրությունները կազմակերպելու իրավունքից օգտվելը: