Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ստեփանակերտում ընտրողները քվեարկել են երկրի քաղաքական ղեկավարության կամքով»

Քաղաքականություն
unnamed11

«Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության հայտարարությունը Արցախում խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են, որ երկրում կա ժողովրդավարության զգալի պակաս: Ընտրություններում մասնակցող կուսակցություններին չհաջողվեց ամրապնդել հանրության վստահությունը պետության նկատմամբ եւ քաղաքացուն լիարժեք մասնակից դարձնել երկրի կառավարմանը: Քվեարկությունը ցույց տվեց, որ, բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի, մյուս ընտրատարածքներում : Նման իրավիճակում «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը հիմք չունի շնորհավորելու ընտրություններում հաղթած քաղաքական ուժին: «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը կարեւորում է այն փաստը, որ երկրում կա առնվազն 600 գիտակից ու երկրի ապագայի համար պատասխանատու քաղաքացի, եւ որ կուսակցության առաջ քաշած ծրագիրը հավանող կա գրեթե բոլոր համայնքներում: «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը, հիմնվելով այդ փաստի վրա, ծավալելու է արտախորհրդարանական գործունեություն` երկրի անվտանգության համար կարեւոր հարցերի շուրջ քաղաքացիների համախմբություն ապահովելու համար: Միաժամանակ, կուսակցությունը հույս է հայտնում, որ խորհրդարանական ուժերը անհրաժեշտ ջանքեր կգործադրեն այս ընտրությունների արդյունքում երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու եւ Արցախի կարգավիճակի վերաբերյալ գործընթացներում բացասական հետեւանքները վերացնելու համար: «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցություն Ստեփանակերտ, 5 մայիսի 2015թ.