Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ափալ-թափալ, խարդախությամբ, խցկելով, ետին թվով փաստաթղթեր եք բերել այստեղ»

Քաղաքականություն
Levon-Zurabyan1

«Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել ԱԺ-ում, ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը ամոթալի օրենք համարեց. «Բազմաթիվ մարդիկ գնում են ՌԴ ու աշխատում են՝ առանց գրանցվելու: Արդյոք դուք ուսումնասիրե՞լ եք նաեւ այդ հանգամանքը, թե ոչ: Այս օրենքը շատ վատ արձագանք է ստանալու արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների կողմից: Այս քայլով շատերը վերջնականապես կհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից: Ինչո՞ւ եք հենց շեշտադրումն արել շինարարության վրա, թե հիմնականում այդ ոլորտում աշխատելու համար են մեկնում, դրա համար է եղել նման շեշտադրում»: ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ սա նշանակում է հարկել տրանսֆերները. «Սա ընդվզում է առաջացնելու: Գաղափարը լավն է, սակայն չաշխատող տարբերակ է: Այսպիսի օրենք սահմանելուց առաջ անպայման հաշվարիկներ պետք է լինեին»: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը վստահեցրեց, որ իրենք չեն  նախատեսում տրանսֆերտների հարկում, քանի որ դրանք արդեն հարկված են մտնում ՀՀ. «Եթե մեր հայրենակիցները ՌԴ-ում առանց գրանցվելու են աշխատելու, ապա նրանց մենք չենք անդրադառնալու, քանի որ նրանց եկամուտներն արդեն  փոխանցվում են ՀՀ: Սակայն ԵՏՄ երկրներում արդեն հեշտ չէ առանց գրանցման աշխատել»: Միքայել Մելքումյանի արձագանքը մեկն էր. «Եկեք հանգիստ թողենք մեր խոպանչիներին»: Իսկ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն, իր խոսքերով, փորձեց, սակայն չհասկացավ՝ Կառավարության կողմից ներկայացված նման օրենքների «լավատեսության» հիմքերը»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ չի ցանկանում անդրադառնալ օրենքի բովանդակությանը, այլ ուզում է խոսել Կառավարության գործեալոճից. «Սա ուղղակի անարգանք է ԱԺ-ի նկատմամբ, երբ պատգամավորները օրենքին տեղեկանում են հենց ԱԺ դահլճում:  Դուք, պարոն Միրումյան, ուղղակի պրոֆեսիոնալ չեք, քանի որ այս օրենքի նախագիծը չի հրապարակվել, օրակարգը չի հրապարկվել, որեւէ լուրջ մարդ ժամանակ չի ունեցել ուսումնասիրելու ու վերլուծելու այն: Օրինակ՝ ՀԱԿ-ն ունի տնտեսագիտական լուրջ խումբ, որը ուսումանսիրում է, մինչդեռ մենք այս օրենքի մասին իմանում ենք նիստերի դահլիճում: Դուք ԱԺ մասին մտածում եք՝ որպես դակիչ մարմին, որ խցկեք նախագծեր ու ստանաք ձեր ցանկանալի որոշումը: Երբ պետք է տարրական հարգանք ունենաք ԱԺ-ի նկատմամբ»: Պարոն Զուրաբյանին հատկապես բարկացրել էր նման կարեւոր նախագծերի շապշտապ քննարկմանը ներկայացնելը. «Արդյոք հնարավոր չէ՞ր նորմալ ժամկետներում իրազեկել, այլ ոչ թե ափալ-թափալ, վերջին պահին, խարդախությամբ, խցկելով, ետին թվով  փաստաթղթեր բերել այստեղ: Ե՞րբ պետք է ժողովրդավար ձեւով այս ամենը կազմակերպվի»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին դուր չեկավ Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը. «Սա կարող ենք ընդունել որպես անհատակա տեսակետ: Հիմա արտահերթ նիստ է: Պետք չէ նման դաստիարակչական տոնով խոսել: Ցանկացած պատգամավոր կարող է մասնակցել Կառավարության նիստերին»: Այնուհետեւ, ակնարկելով Վախթանգ Միրումյանին, պարոն Սահակյանն ուղղորդեց նրան. «Ես զեկուցողի տեղը լինեմ, չեմ էլ պատասխանի. էդ ինչ հարց է»: «Հիմա չպատասխանե՞մ»,- խոսափողն անջատած՝ դիմելով ԱԺ նախագահին, խորհուրդ հարցրեց Վախթանգ Միրումյանը: Ի վերջո, անպատասխան թողելով Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը՝ Ֆինանսների փոխնախարարը զբաղեցրեց իր տեղը: