Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք դարձել ենք մաֆիոզ ԱԺ». Հրանտ Բագրատյանը հեռացավ դահլիճից (տեսանյութ)

Քաղաքականություն
037f7bfcf18a67117a1d8875af2f7928

ԱԺ այսօրվա արտահերթին քննարկվող «Եկամտահարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որով նախատեսվում է հարկային դաշտ բերել նաեւ արտագնա աշխատանքի մեկնողներին, մեծ աղմուկ եւ ընդվզում առաջացրեց պատգամավորների շրջանում: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ զարմացած է, որ նման լուրջ օրենքը այսպես թեւթեամիտ ձեւով են քննարկում. «Օրենքը որեւէ քննադատության չի դիմանում: ՌԴ-ին հարցրե՞լ եք, որ նման փոփոխություն եք անում, բա որ մեկը որոշի ու նամակ գրի Պուտինին, ու ասի՝ ինչ եք անում: Արդեն մենք լրիվ քանդում ենք հարկային դաշտը: Առաջին անգամ եմ տեսնում, որ որոշել են հարկային դաշտը տարբերակել ըստ աշխատանքների: Պետք չէ ինձ հակառակում համոզել: Ինչ եք ասում սրանով, ասում եք՝ արտագաղթի: Հոգնե՞լ եք մեզնից: Ո՞նց կարող է նման օրինագիծ մտնի ԱԺ: Մենք դարձել ենք մաֆիոզ ԱԺ»: Նախագիծը ներկայացնող Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ  այն օգուտները, որոնք մենք կստանանք, ավելին են, քան հարկման հորիզոնական կամ այլ տարեբերակներով ստացածները. «Իսկ ՌԴ հետ կապված որեւէ խնդիր չկա: Մենք ընդամենը դաշտ ենք ստեղծում, որ օրինական ձեւակերպում ստանա շինաշխատանքների մեկնողների գործունեությունը, եւ այդ օգուտներից օգտվի նաեւ ՀՀ-ն»: Նրա պատասխաններն էլ ավելի բարկացրին Հրանտ Բագրատյանին. «Ուզում եք օգուտ ունենանք, այնպես արեք որ չարտագաղթեն: Ես չեմ կարող ձեր տրամաբանությանը հարիր համարել, ձեր բացատրություններըն անընդունելի են: Հիմա արտագաղթողից ենք սկսել եկամտահարկ ստանա՞լ»: Մինչ Վախթանգ Միրոմյանը փորձում էր պատասխանել պատգամավորին, Հրանտ Բագրատյանը բարկացած հեռացավ նիստերի դահլիճից: