Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի՞թե Չարենցի, Թումանյանի կամ Հրաչյա Ներսիսյանի ձայնը հին է» (տեսանյութ)

Հասարակություն
e3a6a48b9fec595aaa2895572772e6fb

Ռադիոյի արդիականությունն ու պահանջարկը չի կորել անգամ էլեկտրոնային լրատվամիջոցների լայն տարածումից հետո. վստահեցնում է Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը. «Մի՞թե Չարենցի, Թումանյանի կամ Հրաչյա Ներսիսյանի ձայնը հին է: Իսկ տեխնիկական առումով ռադիոն շատ ավելի հասանելի է հանրությանը»: Նա այսօր Ռադիոյի օրվան ընդառաջ կրկին հիշեցնում է Ալեքսանդր Պոպովի գյուտի պատմության ու կարեւորության մասին. «Ավելի հասանելի է հանրությանը, քանի որ այսքան զբաղվածության մեջ կարելի է անգամ մեքենայում հաղորդակցվել լրատվության հետ, շատ շահեկան է ռադիոն»։ Խոսելով ռադիոյի ստեղծման մասին՝ պարոն Ամիրյանը հիշեցրեց, որ Հայաստանում ռադիոն կիրառվել է 1926 թվականից ու շատ բան փոխել մեր կյանքում։ Ինչ վերաբերում է Հանրային Ռադիոյին, ապա Արմեն Ամիրյանի պնդմամբ մինչեւ այսօր այն ունի մեծ լսարան, քանի որ օգտվում է հասանելիության տարբեր միջոցներից. «Մենք այսօր որդեգրել ենք բոլոր ժամանակակից միջոցները: Հասանելիությունը շատ կարևոր է, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում ենք, որպեսզի հանրային ռադիոն մեր ունկնդիրներին և ընթերցողներին հասանելի լինի՝ սոցիալական ցանցեր, բջջային հավելումներ, ինտերնետային տարբերակ։ Մենք նաեւ հեռարձակում ենք հաղորդումներ աշխարհի 14 լեզուներով»։