Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստորագրահավաք՝ նախկին պատգամավորի խափանման միջոցը փոխելու համար (տեսանյութ)

Քաղաքականություն
aj3

Սիրիայում շատ ծանր իրավիճակ է ստեղծվել հայ բնակչության համար։ ԱԺ այսօրվա արտահերթ նիստի սկզբում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմեց Գալուստ Սահակյանին . « 20000-30000 հայեր կանգնած են ֆիզիկական ոչնչացման առաջ՝ մարտական գործողությունների պատճառով: Մենք ունենք առաջարկություն՝ ԱԺ առաջիկա քայլերի համար: Խնդրում եմ, որ խմբակցությունների ղեկավարներին ընդմիջմանը հրավիրել ձեզ մոտ՝ քննարկման»: Իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ պատգամավորները չեն կարող ձեւացնել, որ երեկ որեւէ բան տեղի չի ունեցել. «Երեկ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, 73-ամյա Գոհար Ենոքյանը, որի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը: Ես երեկ այցելել եմ նրան ու պնդում եմ, որ նրա առողջությունը ծայրահեղ վատ է: Դիմում եմ գործընկերներիս, որ նրանք եւս միանան մեր սկսած ստորագրահավաքին, որպեսզի 73-ամյա Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխվի: Ես վստահեցնում եմ՝ ազատության մեջ նա որեւէ վտանգ չի ներկայացնելու մեր «փառահեղ արդարադատության արդար դատավճիռը կայացնելու համար»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երկու հայտարարության էլ որեւէ արձագանք չտվեց: