Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգը սպասում է կառավարության փոխանցմանը

Հասարակություն
gevorg

Կառավարությունը մինչև հինգշաբթի օրը Գևորգ Եղիազարյանի ընտանիքին կփոխանցի բուժումը շարունակելու համար անհրաժեշտ 13000 դոլարը։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Գևորգի մայրը՝ Նաիրա Գալստյանը։ Քաղաքացիների ջանքերով մինչև այժմ հավաքվել է բուժման համար անհրաժեշտ գումարի մեծ մասը, մոտ 43000 դոլար։ Տիկին Նաիրան ասաց, որ իրենք պատրաստվում են Գևորգին բուժման համար տեղափոխել Գերմանիա։ «Գևորգն այժմ բուժման փուլում է և այն ավարտելուց հետո կպատրաստենք բուժումն արտերկրում շարունակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը»- ասաց նա։ Հիշեցնենք, որ Գևորգ Եղիազարյանը վիրավորվել է 2011թ. դեկտեմբերի 27-ին։ Հակառակորդի գնդակից վնասվել է նրա ողնուղեղը ու նա չի կարողանում տեղաշարժվել։ Պաշտպանության նախարարությունը տրամադրել է Գևորգի բուժման 1-ին փուլի համար անհրաժեշտ գումարը, սակայն այն շարունակելու համար ՊՆ-ն միջոցներ չէր տրամադրել։