Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակոբ Հակոբյանը ազատ է արձակվել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hakob-hakobyan

ԱԺ նախկին պատգամավոր, հարկեր վճարելուց խուսափելու եւ ապօրինի ձեռնարկատիրության համար կալանավորված Հակոբ Հակոբյանը երեկ ուշ երեկոյան ազատ է արձակվել։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Կարեն Սարդարյանը, նախաքննական մարմինը գտել է, որ կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են։ «Նրա առողջական վիճակը շատ վատ է, ինչպես կարող էր նախաքննությունից խուսափել»,- ասաց պաշտպանը։ ԱԺ նախկին ատգամավորը փետրվարի 4-ից անազատության մեջ է։ Կարեն Սարդարյանը նշեց, որ Հակոբ Հակոբյանի առաջին գործը կլինի հիվանդանոցային պայմաններում նորմալ բուժում ստանալը եւ վիրահատվելը։  Հակոբ Հակոբյանը չի ընդունում իր մեղքը։