Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց.Օսկանյանը գիտի՝ինչպես ազատվել Սարգսյանից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oracuyc-2

1997-ի մայիսի 4-ին Գերագույն Դատարանը քննում էր լրագրող Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործ։ Լրագրողը մեղադրվում էր 96-ի սեպտեմբերի 25-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ակտիվություն ցուցաբերելու մեջ։ Մեղադրանքի հիմքում նախաքննական ինքնախոստովանական ցուցմունքն էր, որ Կիվիրյանի հավաստմամբ՝ կորզվել էր բռնությամբ։ 1997-ի այս օրը 2 նվագախմբերի միաձուլմամբ հիմնադրվեց Պետական կամերային նվագախումբը։ Նոր խմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը գործնական էր տրամադրված։ Նա համոզված էր , որ եթե ժողովուրդը չի գնում դեպի բարձրաճաշակ երգարվեստ, ապա գոնե հնարավոր է արվեստը տանել ժողովրդի մոտ։ 2000-ի այս օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ կառավարությունում նախարարների պաշտոնակատարների նիստ էր։ 2 օր առաջ պաշտոնանկվել էր վարչապետ Արամ Սարգսյանը։ Պաշտոնակատար նախարարները հրաժարվում էին մեկնաբանել նախագահի հրամանագիրը։ Կարծիք հայտնեց միայն քաղաքապետը։ 2001-ի մայիսի 4-ին Երեւանում էր ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Անատոլի Կոռնուկովը։ Հաջորդ օրվանից արդեն Հայաստանի հարավային օդային սահմանները պաշտպանվելու էին համատեղ՝ հայ-ռուսական ուժերի կողմից։ 2001-ի այս օրը հայրենիքում հաստատվեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը, ով 18-ամյա բանտարկությունիցհետո պայմանական ազատ էր արձակվել Ֆրանսիայի դատարանի կողմից, իսկ Ֆրանսիայի իշխանությունների կողմից հանձնվել էր Հայաստանի Հանրապետությանը։ 2002-ի մայիսի 4-ին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը Գյումրիում հայտարարեց, թե հոկտեմբերի 27-ի ողբերգության պտուղներից միայն Ռոբերտ Քոչարյանն է օգտվել։ 2006-ի մայիսի 3-ին աղետի ենթարկվեց Երեւան-Սոչի չվերթի՝ Արմավիա ընկերության A320 օդանավը։ 2007-ի այս օրը Գյումրի հասավ փակվող Ախալքալակի ռուսական ռազմակայանի գույքով բեռնված առաջին շարասյունը։ 2012-ի մայիսի 4-ը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն էր։ Հանրապետության հրապարակում, իշխող Հանրապետական կուսակցության կազմակերպած համերգի ժամանակ, դժբախտ պատահար արձանագրվեց՝ բռնկվեցին ուսանողների ձեռքերում գտնվող, գազով լեցուն հարյուրավոր փուչիկներ։ Քարոզարշավի վերջին օրը Ստեփան Դեմիրճյանը հիմնավորում էր, թե ինչու պետք է ՀՀ քաղաքացին քվեարկի ՀԱԿ-ի օգտին։ Վարդան Օսկանյանն էլ նույն այդ օրը կոչ էր անում պառլամենտական ընտրություններն օգտագործել Սերժ Սարգսյանի իշխանությունից ազատվելու համար։ Նա հավաստիացնում էր, որ 2008-ի նախագահի ընտրությունից հետո իրեն առաջարկվել է մնալ կառավարությունում։