Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Նիկոյանը գիտի՝ ովքեր են խրախուսում լրագրողներին իր դեմ գրելու համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
niko

Հարցազրույցներից մեկի ժամանակ լսելով լրագրողի արեւմտամետ հարցը` ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը նրա հասցեին պոռթկաց. <Լավ, ասենք, պատվերը ստացել եք, մինչեւ վերջ չես կարողանում...>: Ավելի ուշ Վարդան Այվազյանը լրագրողներին շատ բանում է մեղադրում, մասնավորապես փողով իր դեմ հրապարակումներ գրելու մեջ: Նրա մասին գրել էին՝ ճայեր է սպանում, արծաթե եղեւնիներ է ներմուծում։ Ինքը չի կարող գործ հարուցել լրատվամիջոցի դեմ։ Նա կուզեր, որ լրագրողներին դրամական տույժերի ենթարկեին դատարանով, որի կոռումպացվածության մասին նույնպես գրում են լրագրողները. <Ինչու՞ եք դուք մտածում, որ էդ դատավորի լիազորությունը ձերն է>։ Գործարար Գագիկ Ծառուկյանը մի քանի օր առաջ լրագրողներին մեղադրում էր իշխանափոխությունը ձախողելու մեջ: Լրագրողների դերի մասին իր պատկերացումներն ունի տարբեր սկանդալային պատմությունների մեջ շրջանառվող Սյունիքի մարզպետը՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է. <Ի՞նչ ես ուզում այ տղա, ա, ինչ ես ուզում։ Հեռու գնա էստեղից, է>։ Ազգային Ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը եղել է պաշտպանվողի դերում. <6 ամիս Ազգային Ժողովի նախագահ աշխատեցի, ես հասկացա, որ ինձ 2 տարի 6 ամիս պահանջվեց, որպեսզի ես բոլորին փորձեմ բացատրել, որ ես չեմ տեղափոխվել կառավարական ամառանոց>։ Սամվել Նիկոյանը գիտի, թե ովքեր են խրախուսում լրագրողներին իր դեմ գրելու համար։ Վարդան Այվազյանը նույնիսկ պատվիրատուներին գիտի։ Սակայն ոչ ոք անուն չի տալիս։ Սամվել Նիկոյանը եւ Սուրիկ Խաչատրյանը իշխանության ներկայացուցչի հանդեպ լրագրողի աշխատանքը պատկերացնում է այսպես. <Վերջիվերջո որեւիցե մեկը գիտի, որ այսօր ինքը պետք է մեկին հենց ընենց նստի, ինչ-որ մի բան մտածի ու հայհոյի, որովհետեւ իրենից հենց դա են պահանջում: Դե դուք հո հանգիստ չեք տա, չէ՞, մեզ>։ Ի դեպ, պարոն Նիկոյանն ասում է, որ Հայաստանում ֆինանսապես անկախ մամուլի խնդիր կա, հետեւաբար եղած խնդիրներն էլ անխուսափելի են։