Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս կանդրադառնան ընտրությունները ԼՂՀ  հիմնահարցի վրա     (տեսանյութ)

Քաղաքականություն
52

Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին   տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները զուտ ներքաղաքական գործընթացներն են։ ԼՂ-ի  նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի  գնահատմամբ՝   Հայաստանի համար դա նշանակալից է  այնքանով, որքանով, որ նա  է ստանձել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններ վարելու պարտավորությունը։ «Հայաստանը կարող է ասել, որ Արցախի գործող իշխանությունները վերահսկում են իրավիճակն, իշխանությունները ձևավորվում են ժողովրդավարական թափանցիկ  ճանապարհով և հետընտրական ցնցումներ կարծես թե չեն լինում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է պարոն  Մելիքյանը։ Միջազգային  տարբեր կառույցներ արդեն իսկ հայտարարել են, որ  չեն ճանաչում ընտրությունները, որպես Ղարաբաղյան  հիմնահարցի վրա ազդող երևույթ։Բայց միաժամանակ էլ  Մինսկի խմբի համանախագահները  կարևորել  են Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման սկզբունքը։ Այս ընտրություններն առանձնահատուկ են նաև մեկ այլ տեսանկյունից։ «Միջազգային տեսանկյունից ստիպված են լինելու անընդհատ հաշվի նստել այս փաստի հետ, որ էնտեղ խախտումներ չեն, որ ժողովրդավարական օրինական ընտրություններ են՝ ուզեն, թե չուզեն, և դա առանձնացնում է ԼՂՀ-ի հիմնահարցը մյուս բոլոր էս տիպի հիմնահարցերից»,-նշում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Իսկ  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի համոզմամբ՝ մենք պիտի ողջունենք, որ Ղարաբաղում առավել արդյունավետ ընտրություններ են ընթանում, որը պետք է նպաստի Ղարաբաղի՝ որպես պետության ճանաչմանը աշխարհով մեկ  և նպաստելու է, որպեսզի մեր հայրենակիցները լիարժեք պետականություն ունենան, որը ընդունվելու է աշխարհով մեկ։ Արցախն  իրավական առումով որպես անկախ և ինքնիշխան պետություն դիտարկելու գործում Արման  Մելիքյանը   առավել  կարևորում  է անկախ պետականության ինստիտուտների կայացումը։ «Եթե մենք ուզում ենք տիկնիկային պետականությունից անցնել լուրջ պետականության՝ բազում անելիքներ կան, որոնք պետք է իրականացվեն և դրա համար քաղաքական ուժերը պետք է գործուն մասնակցություն ունենան։ Ամիսը մեկ նիստ հրավիրելով՝ ԱԺ-ն քաղաքական ամբիոն լինելով՝ խորհրդարանում ներգրավված քաղաքական ուժերի համար ըստ էության, այնուամենայնիվ, նմանակում է Հայաստանի օրենսդիրների կողմից ընդունված փաստաթղթերը»,-ասում է  նա։ Մանրամասները՝ տեսանյութում։