Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞վ ավարտվեց Ամասիայի 9 գյուղերի բնակիչների՝ կաթի գնանկման դեմ ուղղված բողոքը. Առավոտ

Հասարակություն
Gyuxaciner_31

Ինչպես հայտնի է, մայիսի մեկին Ամասիայի տարածաշրջանի 9 գյուղերի բնակիչներ ոտքի էին կանգնել՝ դժգոհելով կաթնամթերող ընկերությունների՝ կաթի առքի գինը էժանացնելուց. գյուղացիներին մեկ լիտրի դիմաց այսուհետ 170 դրամի փոխարեն առաջարկում են 150 դրամ: Գյուղացիները նեղվում էին, թե 20 դրամով էժան չեն կարող վաճառել կաթը, քանի որ տուժվում են, մեկ լիտրը 170 դրամ սահմանել են հաշվարկների արդյունքում: Բացի այդ, ըստ գյուղացիների, կաթնամթերող ընկերությունները խանութներում չեն էժանացնում պանիրը, պաղպաղակը…, հետեւաբար եւ անհասկանալի է գյուղացիների ապրանքը էժանացնելու տրամաբանությունը: Berdashen_21 Նրանք ուրբաթ օրը բողոքի էին դուրս եկել Ամասիայի տարածաշրջանի Բերդաշեն գյուղում՝ հրաժարվելով կաթը վաճառել կաթնամթերող ընկերություններին: Բողոքի ակցիան կանխել էին Շիրակի մարզպետարանից՝ հորդորելով սպասել մինչեւ ամսի 4-ը՝ աշխատանքային օրվա սկիզբը, որպեսզի զրուցեն կաթնամթերող ընկերությունների հետ ու կկարգավորեն հարցը: Բերդաշեն գյուղի նախկին գյուղապետ, մասնագիտությամբ տնտեսագետ Սլավիկ Չապանյանը մեզ փոխանցեց, որ այսօր իրենց գյուղ է այցելել գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը, որը գյուղամիջում հանդիպում է ունեցել գյուղացիների հետ ու ասել, որ իրենք բանակցելով կաթնամթերող ընկերությունների հետ՝ կարողացել են կանգ առնել 160 դրամի վրա: «Իհարկե, գյուղացիները չհամաձայնեցին՝ ասելով, որ ձեռնտու չէ, բայց փոխնախարարն ասաց, որ դա է մաքսիմում սահմանը: Ես առաջարկեցի, որ պետությունը սուբսիդավորի, փոխնախարարը զարմացավ, թե որտե՞ղ եք տեսել կաթի սուբսիդավորում: Ասեմ, որ դա ամբողջ աշխարհում ընդունված է, թող գնան Ռուսաստանի օրինակը տեսնեն, եթե մի տեղ գյուղացին խեղճանում է, գյուղատնտեսությունը տուժում է, պետությունը սուբիսդավորում է, իսկ Ռուսաստանում հենց կաթի սուբսիդավորումն է շատ տարածված: Իմանանք պանրի ինքնարժեքը իջել է խանութներում, ասենք՝ լավ , արի մենք էլ իջեցնենք կաթի գինը… Էսօր շատ ցուրտ էր դրսում, ես էլ տեսա, որ փոխնախարարը հարց լուծող չէ, միգուցե նա շատ լավ անձնավորություն է, բայց քիչ պատկերացում ունի մեր խնդրից, դրա համար չմնացի… Գյուղացիները հերթով լքեցին նրան, պատկերացրեք փոխնախարարն ու փոխմարզպետ ԱրշակյանՆ ավելի շատ մնացին այդ ցրտին գյուղի կենտրրոնում, քան գյուղացիները: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով