Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ»՝ Երեւանում

Սպորտ
acd165791ef188b21504ea0c3c72bd47

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ կանցկացնի ֆուտբոլի մրցումներ երեխաների համար: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, «Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» ծրագրի շրջանակում մայիսի 4-6-ը Արաբկիր վարչական համայնքի Փափազյան փողոցի 21/2 շենքի բակում գտնվող ֆուտբոլի խաղադաշտում հանդես կգան 12-15 տարեկան մտավոր սահմանափակումներով երեխաներից կազմված թիմեր: Մրցումների բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 5-ին, ժամը 12.00-ին: