Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

The Beautified Project-ը եւ «Դոգման» հրաժարվել են բեմ բարձրանալ

Մշակույթ Հասարակություն
concert

Ֆեյսբուքում եւ լրատվական կայքերում մոտ մեկ ամսից ավելի տարածում էին տեղեկատվություն,որ երեւանյան ակումբներից մեկում Հայաստանի հայտնի ռոք խմբերից հինգը միասին հանդես կգան համերգով, որն ուղեկցվելու էր մնջախաղային պար–բեմադրությամբ։ Մայիսի երեքին համերգը տեղի ունեցավ, բայց ոչ այնպես,ինչպես նախատեսված էր. համերգը հանդիսատեսի պակաս ուներ։ Միջոցառման կազմակերպիչ Տիգրան Զալինյանը համերգին ռոքասեր հասարակության ներկա չլինելը կապում է տոմսերի արժեքի հետ։ Տոմսերի արժեքն էր 4000 եւ 5000 դրամ: Միեւնույն ժամանակ զարմանում է. «Մարդիկ տարբեր խմբերի համերգներին պատրաստ են վճարել 3000 դրամ, իսկ մեկ օրվա համար 4000 դրամ չեն կարող, դա ինձ համար անհասկանալի է»։ Համերգին մասնակցող խմբերն էին. «Որդան կարմիր», «The Beautified Project», «Նաիրի»,«Դոգմա» եւ «Հայարդ»։ Համերգի ընթացքում հավաքվածներին տեղեկացվեց, որ «Դոգմա» եւ «The Beautified Project» խմբերը ելույթ չեն ունենա՝պատճառը չհայտնելով։ Մեզ հետ զրույցում համերգի կազմակերպիչ Տիգրան Զալինյանը նշեց համերգին ելույթ չունենալու երկու խմբերի պատճառները.««Դոգման» ելույթ չունեցավ իրենց մեներգչուհու հիվանդ լինելու պատճառով, իսկ «The Beautified Project»–ը կարծեց, որ ամոթ է 70 մարդու համար ելույթ ունենալ եւ բարձրաձայնեց խնդիրներ, որոնք մարդաքանակի հետ է կապված։ Շնորհակալ եմ «Հայարդ», «Որդան կարմիր», «Նաիրի» խմբերին, որոնք արեցին այն, ինչ սպասվում էր»։ «Դոգմա» խմբի անդամ Վարդան Գրիգորյանը  մեզ հետ զրույցում հաստատեց, որ մեներգչուհու հիվանդ լինելն էր համերգին չներկայանալու պատճառը, իսկ այն հարցին, թե արդյոք ելույթ կունենայի՞ն, եթե երգչուհին առողջ լիներ, Վարդան Գրիգորյանը դժվարացավ պատասխանել.«Գուցե ելույթ ունենայինք, բայց խմբերը անհամատեղելի էին եւ այդ պահի դրությունն այնպիսին էր, որ ցանկությունը մեծ չէր ելույթ ունենալու, մենք մեզ մեր ափսեի մեջ չէինք զգա, դա մեր տեղը չէր»։ «The Beautified Project» խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը նշեց, որ իրենց ելույթ չունենալու պատճառը դատարկ դահլիճը չէր, պատճառը մեկն էր.«Կազմակերպիչը չէր արել այն, ինչ խոստացել էր »,–«Ա1+»–ին ասաց Անդրե Սիմոնյանը