Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակը կրկին փակ է ՀԽ անդամների համար

Քաղաքականություն
9f6caa893534c72257a5c75b95958663

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ սահմանվել է սահմանափակում ՀՀ քաղաքացի Վարդան Բալյանի կողմից մայիսի 4-ին, մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 9-ին եւ 10-ին ժ.00.00-24.00 Ազատության հրապարակում հավաքի եւ հավաքի ընթացքում՝ ժ.20.30-22.00 Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վայրի և ժամանակի նկատմամբ՝ առաջարկելով հավաքն անցկացնել «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակում՝ իրազեկման մեջ նշված օրը ժ.18.00-22.00, իսկ երթը՝ հավաքի ընթացքում՝ իրազեկման մեջ նշված ժամին՝ «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակից Էրեբունի փողոց-Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց-Ազատամարտիկների փողոց - «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակ երթուղով։ Հիշեցնենք, որ ապրիլի 24-ից սկսած Հիմնադիր խորհրդարանի անդամներին արգելվում է Ազատության հրապարակում հավաք անցկացնել։