Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հնարավոր է ասեն, որ ես եմ ընկել ինչ-որ մեկի ծակող-կտրող գործիքի վրա» (տեսանյութ)

Քաղաքականություն
XYfvGFBTvi4

Մարտի 28-ին Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի կողմից անցկացված հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժած Հրաչիկ Միրզոյանը արդեն ապաքինվում է։ Հեռացրել էին նրա փայծաղը։ Նա չի հավատում, որ իրեն դանակահարող Կամո Խաչատրյանի   մեղքը կապացուցվի։ «Հաշվի առնելով, մեր արդարադատության կախյալ իրավիճակը, ես մտածում եմ, որ ամեն ինչ կանեն, որ նա չոր դուրս գա։ Նույնիսկ հնարավոր է ասեն, որ ես եմ ընկել ինչ-որ մեկի ծակող-կտրող գործիքի վրա եւ չեմ հասկացել ինչ է կատարվել»,- «Ա1+»-ին ասաց Հրաչիկ Միրզոյանը։ Նա այս գործով հիմնական մեղավորը իրեն դանակահարողին չի համարում, այլ ոստիկանությանը, որը կարող էր կանխել այդ հանցագործությունը, որի նպատակն էր տապալել հանրահավաքը. «Բայց ոստիկանությունը կրավորական դիրք ընդունեց, նույնիսկ ոստիկանի աչքի առաջ դանակահարեցին քաղաքացուն, նա անհետացավ»,- ասաց նա։ Հրաչիկ Միրզոյանի խոսքերով՝ ոստիկանությունը կատարեց այն խնդիրը, որը հրամայված էր իրեն։