Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրիկ Խաչատրյանը որդու հետ տեղի ունեցածից տեղյակ չէ (տեսանյութ)

Քաղաքականություն
e13e34c20c56e6bf03c85aa5eb6a0082

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ կարող է ասել մայիսի 2-ին իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մանրամասներից, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, ասաց, որ տեղյակ չէ այդ մասին, որ իր որդին Երեւանում է։ Ինչ վերաբերում է  Բուդաղյանների գործով դատավարությանը եւ այն հանգամանքին, որ ինքը չի ներկայանում դատարան հարցաքննության, նշեց, որ ծանուցագիր չի ստացել, ստանալու դեպքում կներկայանա։ Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների ազատման վերաբերյալ հարցին նա խուսափողական պատասխաններ էր տալիս, իսկ լրագրողների համառ հարցումներին բարկացած արձագանեց. «Մի հարցը 6 անգամ մի տվեք»։