Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական կողմում հայտնված Ա. Բաղդասարյանի համար պահանջել է 18 տարվա ազատազրկում

Քաղաքականություն
sahman2

Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին Աղդամի շրջանից շփման գիծը հատած և ադրբեջանական կողմում հայտնված Արսեն Բաղդասարյանի դատավարությունը,- տեղեկացնում է ANS հեռուստաալիքը։ Հաքքին.ազ-ը հայտնում է, որ պետական մեղադրողը Արսեն Բաղդասարյանի համար պահանջել է 18 տարվա ազատազրկում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ադրբեջանական քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Նշենք, որ 2014-ի դեկտեմբերի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտված Արսեն Բաղդասարյանի զինծառայող լինելու մասին ադրբեջանական կողմի տեղեկատվությանն ի պատասխան, Արցախի ՊԲ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Բաղդասարյանը «հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանականավորապես հեռացված է եղել ծառայությունից»։