Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բերանդ լա՞վ սրբեցիր». ինչպես է Տիգրան Սարգսյանը մարսել 960 մլն դոլարանոց վարկը

Քաղաքականություն
unnamed1

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանին հետաքրքրում է, թե այժմ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում հանդես եկող, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ինչպես է մարսել 960 միլիոն դոլարանոց վարկը։ «Սերժ Սարգսյանը լավ կանի, որ այդ տղային հարցնի , թե 960 միլիոն դոլար վարկն ուտելուց հետո բերանդ լա՞վ սրբեցիր, կամ էլ ու՞ր ա, ի՞նչ եղավ 1.5 տոննա ոսկին։ Այ էդ ժանմանակ հսկայական գումարներ ի հայտ կգան, և մենք դա կուղղենք տնտեսությունը զարգացնելուն»,- շեշտում է պարոն Եղիազարյանն ՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի ԱՄՆ կայանալիք այցին, որի ժամանակ ըստ շրջանառվող լուրերի՝ նա պետք է հանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Խոսելով նաև Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամներին այսօր ազատ արձակելու մասին, պարոն Եղիազարյանը համոզմունք հայտնեց, որ նրանց ձերբակալել էին ապօրինաբար, հանիրավի, և պարզ է, որ նրանց դեմ որևէ փաստ չունենալու պարագայում էլ պետք է բաց թողնեին։ «Նրանք այդ մարդկանց դեմ որևէ փաստ չունեին, հակառակ դեպքում տարիներով բերդերում կպահեին։ Սա նաև բացասական նախադեպ ստեղծեց այն առումով, որ կարող է այսուհետ էլ ինչ-որ մեկին փողոցում բռնեն, տանեն բերդ, այնտեղ էլ նրան ծեծուջարդի ենթարկեն կամ ամիսներով պահեն անազատության մեջ»,-ասաց նա։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համաձայն չէ վերոնշյալ տեսակետին, նշում է միայն, որ ողջունելի է իրավապահ մարմինների այս քայլը։ «Ես միայն կարող եմ ողջունել այս որոշումը։ Փաստորեն իրավապահ մարմինները գտել են, որ այդ մարդիկ կարող են այսուհետ գտնվել ազատության մեջ»,-եզրափակեց նա։ Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարելիք ոչ պաշտոնական այցն էլ , ըստ ՀՀԿ պատգամավորի, շատ կարևոր է, քանի որ նա այնտեղ խոսելու է Հայոց ցեղասպանության, ինչպես նաև ԼՂՀ հիմնահարցի մասին։ Իսկ երեկ ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները երկու բանախոսներն էլ ողջունեցին՝ համարելով դա Արցախի ժողովրդի ազատ կամարտայատում։ Այս համատեքստում նրանք նկատում են, որ ի հեճուկս ադրբեջանցի ստահակների՝ ընտրություններն, այնուամենայնիվ, կայացան շատ բարձր մակարդակով, իսկ դա դաշույնի հարված էր ուղիղ Ալիևի սրտին։