Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բռնության ենթարկված չափահաս կանայք նախընտրում են լռել (տեսանյութ)

Իգական սեռի անչափահասների նկատմամբ նախորդ տարի գրանցվել է սեռական բռնության 63 դեպք, իսկ 2013 թ-ին՝ 13 դեպք։ Այս վիճակագրական տվյալներն այսօր «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ ներկայացրեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը։ Նրա խոսքերով՝ սեռական բռնության դեպքերի նվազում է նկատվել նաեւ արական սեռի ներկայացուցիչների նկատմամբ։ 2014 թ-ին 3 դեպք, իսկ 2013 թ. 13 դեպք։ Քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության ավագ քննիչ Դավիթ Թումասյանը բռնության դեպքերի նվազումը կապում է «Քրեական օրենսգրքում» կատարված փոփոխությունների հետ, ըստ որի խստացվեցին պատժատեսակները։