Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես է Չուգասզյանը բանտախցում շփվել Հակոբ Հակոբյանի հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
EDGyHnShwNY

Րոպեներ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեցին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամներ Գեւորգ Սաֆարյանը եւ Գարեգին Չուգասզյանը։ Նրանց ծափահարություններով ողջունեցին հավաքվածները։ Գեւորգ Սաֆարյանը չհերքեց, որ իր հանդեպ ՔԿՀ-ում ճնշումներ են եղել, բայց մանրամասներ չհաղորդեց։ Նա նշեց, որ մի քանի օրից ամեն ինչ կպատմի։ Գարեգին Չուգասզյանի ինքնազգացողությունը լավ էր, ասաց, որ տրամադրված է մարտական եւ շարունակելու է նույն ոգով պայքարել։ Հիշեցնենք, որ նա նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ նույն բանտախցում էր։ Հարցին, թե ինչպես էին շփվում, պատասխանեց, որ շփվել են որպես խցակիցներ, սակայն «գեղագիտական տարբերություններ կային»։ ՀԽ անդամները տեղեկացրին, որ միասին կորոշեն, թե ինչպես են շարունակելու պայքարը եւ մոտակա օրերին կհրավիրեն ասուլիս։