Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժ. Սեֆիլյանին, Պ. Մանուկյանին եւ Վ. Ավետիսյանին ազատ արձակեցին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
30480ae7c04541631909ed8882fb84c4

Հիմնադիր խորհրդարանի անդամներ Ժիրայր Սեֆիլյանին, Պավել Մանուկյանին եւ Վարուժան Ավետիսյանին քիչ առաջ ազատ արձակեցին «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Հիշեցնենք, այսօր գործով  հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ, 142-րդ, 151-րդ հոդվածներով, որոշում է կայացրել գործով մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ: Մանրամասներ՝ քիչ անց