Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուրեր Ժիրայր Սեֆիլյանից ու Շանթ Հարությունյանից. պատմում են կանայք. Առավոտ

Քաղաքականություն
աաա

Aravot.am-ը Շանթ Հարությունյանի նախկին կին Ռուզաննա Բադալյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է պատճառը, որ նման ազատազրկումները օրինաչափություն են դառնում. սկզբում Շանթենք էին, հիմա Ժիրայրենք, տիկին Բադալյանը պատասխանեց. «Պատճառը ազատ խոսքի դեմ բռնությունն է, որը շարունակվում է Հայաստանում մեծ թափ ստանալ: Ինչպես Շանթենց դեպքում, այդպես էլ Ժիրայրենց, ընդամենը ազատ խոսքի արտահայտման, իշխանության դեմ ուղղված քայլերն են պատճառը»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարող են կանայք փոխել, տիկին Բադալյանը նշեց, թե շատ բան փոխել չեն կարող, բայց լռելն էլ անհնար է: Ռուզաննա Բադալյանը տեղեկացրեց, որ Շանթ Հարությունյանի հետ ամիսը երկու անգամ տեսակցելու թույլտվություն ունեն: Պատմելով Շանթ Հարությունյանի ներկայիս մտորումների մասին՝ ասաց. «Շանթը նույն Շանթն է մնացել: Նա ավելի շատ մտահոգված ոչ թե նրա համար, որ բանտում է, այլ որ երկիրն է այս վիճակում»: Ամբողջական հոդվածը ` այստեղ