Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանի ղեկավարը ԼՂՀ-ում է

Պաշտոնական
օսիա2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 3-ին ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախում է խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Ողջունելով հյուրերին` Ազգային ժողովի նախագահը կարևորել է Հարավային Օսիայի խորհրդարանի հետ համագործակցությունն ու գործընկերների դիտորդական առաքելության նշանակությունը` պետականաշինության ոլորտում փորձի փոխանակման  տեսանկյունից: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է ժողովրդավարական գործընթացների  ամրապնդման գործում ընտրությունների կարևորությունը: Այնհուտեև կողմերը քննարկել են միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայություն