Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» խուսափեց պարտությունից

Սպորտ
ararat

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացան 24-րդ տուրի վերջին երկու հանդիպումները: Երեւանի «Միկան» սեփական հարկի տակ ընդունեց երկրորդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակին»: Հյուրերը չնայած երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չկարողացան պահպանել այն: Ի վերջո գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: Նույնպիսի արդյունք գրանցվեց նաեւ «Հրազդան» ստադիոնում կայացած «Արարատ» - «Բանանց» խաղը, սակայն այն այլ սցենարով ընթացավ: Նախ հաշիվը բացեցին արարատցիները: Գործող չեմպիոնները պատասխանեցին երկու գոլով: «Արարատին» պարտությունից փրկեց Դե Լա Ֆուենտեն, որը 77-րդ րոպեին վերականգնեց հավասարակշռությունը՝ 2:2: Այդպիսով, արարատցիներին վերջապես հաջողվեց ընդհատել 5 խաղից բաղկացած պարտությունների շարքը: