Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյան. Մենք անցնում ենք մշտական խորհրդարանի. Առավոտ

Քաղաքականություն
bako

Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններն են: 3/3 ընտրատեղամասում քվեարկեց նախագահ Բակո Սահակյանը: Քվեարկությունից հետո ՝ նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այն հանգամանքը, որ աշխարհը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ընտրությունները, չի նշանակում, որ իրենք հուսահատվելու եւ շեղվելու են իրենց ընտրած ուղղուց. «Այս տարիների ընթացքում բազմիցս նշել ենք, որ հաստատակամությունը, վճռականությունը ուղեկցել եւ ուղեկցում են մեզ: Այդ հատկանիշների գործադրումը օգնել է մեզ հաղթահարելու բազմաթիվ դժվարություններ, ինչպես նաեւ նվաճումներ եւ հաջողություններ ձեռք բերել: Այս ընտրություններն իրենց բնությամբ նույնպես այդպիսին են, անպայման կնպաստեն նորանոր հաջողություններ արձանագրելուն, այս ընտրություններն ունեն նաեւ մեկ այլ յուրահատկություն՝ մենք անցնում ենք մշտական խորհրդարանի, այսինքն՝ ունենալու ենք արհեստավարժ խորհրդարան, իսկ դա ինքնին նշանակում է, որ արհեստավարժ աշխատանք են իրականացնելու, հետեւաբար խորհրդարանի արդյունավետության աստիճանը բարձր է լինելու»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով