Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են աշխարհի ամենազգայուն մամուլ ունեցող 10 երկրները

Քաղաքականություն
mamul

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենազգայուն մամուլ ունեցող երկրների 10-յակը։ Այդ երկրներն են՝ 1. Էրիթրեա 2. Հյուսիսային Կորեա 3. Սաուդյան Արաբիա 4.Եթովպիա 5. Ադրբեջան 6.Վիետնամ 7. Իրան 8. Չինաստան 9. Մյանմար 10. Կուբա Զեկույցը ներկայացնում ենք կրճատումներով։ Միտումները մամուլի ազատության ոլորտում։ Աշխարհի 10 երկրում մամուլը գործում է կոշտ գրաքննության պայմաններում։ Լրագրողները ենթարկվում են ազատազրկման, սահմանափակվում է մունքը համացանց։ Նպատակը լրատվամիջոցներին լռեցնելն է։ Էրիթրեան և Հյուսիսային Կորեան զբաղեցնում են կոշտ գրաքննություն ունեցող երկրների տասնյակի առաջին և երկրորդ հորիզոնականները։ Կոմիտեի հետազոտության համաձայն՝ հենց այս երկու երկրում է գործում մամուլի ամենակոշտ գրաքննությունն աշխարհում։ Ցուցակը կազմվել է՝ հաշվի առնելով այդ երկրներում խոսքի ազատությունը ճնշելու համար ռեպրեսիվ օրենքների կիրառումը։ Էրիթրեայի նախագահ Իսսայաս Աֆեվորկին հաջողությամբ արշավ է իրականացրել՝ ճնշելու անկախ լրագրությունը, ռեպրեսիվ մթնոլորտ ստեղծելով լրատվամիջոցների գործունեության ոլորտում։ Նույնիսկ պետական լրատվամիջոցներում աշխատող լրագրողներն ապրում են ձերբակալման վախի պայմաններում։ Էրիթրեան վերջին հորիզոնականն է զբաղեցնում բջջային հեռախոսների օգտագործելիության ցուցանիշով. այդ երկրում բնակչության ընդամենը 5,6%-ն ունի բջջային հեռախոս։ Հյուսիսային Կորեայում այս ցուցանիշը որոշակիորեն բարվոք է՝ բնակչության 9,7%-ն ունի բջջային հեռախոս։ Համացանցին Հյուսիսային Կորեայում հասանելիություն ունեն բացառապես իշխող էլիտայի ներկայացուցիչները։ Չնայած հանգամանքին, որ 2012 թվականին այս երկրում բացվեց Associated Press գործակալությունը, պետությունը խիստ վերահսկողության տակ է պահում զանգվածային լրաատվության միջոցները։ Էրիթրեայի և Հյուսիսային Կորեայի իշխանությունների որդեգրած մարտավարությունը կիրառվում է հատկապես այնպիսի երկրներում, որտեղ իշխող ռեժիմները նպատակ ունեն ամեն գնով պահել իշխանությունը։ Ազատազրկման սպառնալիքն այսպիսի պետություններում առավել «արդյունավետ» ձևն է։ Ցուցակում ընդգրկված 10 երկրից 7-ում գործում է գրաքննության ամենակոշտ ձևը։ Այդ երկրներն են՝  Էրիտրեա, Եթովպիա, Ադրբեջան, Վիետնամ, Իրան, Չինաստան և Բիրմա։ Այս երկրներում լրագրողներն առավել հաճախ հայտնվում են բանտերում՝ «հակապետական գործունեություն» ծավաելելու մեղադրանքով։ Այդ իմաստով Չինաստանն աշխարհի «ամենամեծ լրագրողների բանտն» ունի։ Կոշտ գրաքննության ցուցակում 5-րդ տեղում գտնվող Ադրբեջանում անկախ «ավանդական» ԶԼՄ-ը շատ քիչ են։ Այստեղ զրպարտության համար քրեական պատասխանատվություն է սահմանված նաև սոցիալական մեդիայի նկատմամբ։ Այսօրինակ խախտման համար գործում է վեցամսյա կալանք։ «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» զեկույցի՝ Ադրբեջանին հատկացված մասում ասվում է, որ այդ երկրում լրատվության հիմնական միջոցները հեռուստառադիոընկերություններն են, որոնք վերահսկվում են պետության կողմից։ Միջազգային հեռարձակող ընկերությունները կամ չունեն հեռարձակում երկրիտարածքում, կամ նրանց անբանյակային ազդանշանը խլեցված է։ Համացանցում հրապարակում կատարողներն ինքնագրաքննություն են իրականացնում՝ հիշելով զրպարտության համար քրեական պատասխանատվության մասին։ Լրատվության միջոցները կարող են արգելափակվել ցանկացած պահի՝ կախված իշխանությունների ցանկությունից։ Ադրբեջանում կա նվազագույնը 10 ձերբակալված լրագրող, իշխանություններին քննադատած որոշ լրագրողներ էլ պարզապես փախել են երկրից։