Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ -ում խորհրդարանական ընտրություններ են

Քաղաքականություն
51

ԼՂՀ  Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` մայիսի 3–ին ժամը 9.00  ԼՂՀ  ԿԸՀ  նախագահ Սրբուհի Արզումանյանը ուղիղ եթերով հանդես եկավ Արցախի հանրային հեռուստատեսությամբ: ԼՂՀ քաղաքացիներին շնորհավորելով Ազգային Ժողովի հերթական ընտրությունների մեկնարկով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հաղորդեց, որ ժամը 8-ին հանրապետության ողջ տարածքում բացվել են ընտրական տեղամասերը, որոնց թիվը կազմում է 279: Նրա խոսքով, բոլոր տեղամասերում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ դրանց բնականոն գործունեության ապահովման և քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման համար: Սրբուհի Արզումանյանը համոզմունք հայտնեց, որ, ինչպես և համապետական նշանակության նախորդ բոլոր ընտրություններում, ներկա խորհրդարանական ընտրությունները նույնպես կանցնեն բարձր մակարդակով և ընտրողների մեծ ակտիվության պայմաններում: NKR Parliamentary elections took place on 3th of May NKR Parliamentary elections took place on 3th of May NKR Parliamentary elections took place on 3th of May NKR Parliamentary elections took place on 3th of May