Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբովյան քաղաքի Ղարս ռեստորանի մոտ այրվել է կայանված ավտոմեքենա

Հասարակություն
77c2ebcd27581f577e147ddfe18d0969

Մայիսի 3-ին, ժամը 06.41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ղարս ռեստորանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.50-ին, մարվել` 06.58-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի 14UO296 պետհամարանիշով ավտոմեքենան: