Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» շանս չտվեց «Ալաշկերտին»

Սպորտ
a1-pyunik

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Փյունիկը» հերթական խաղում վստահ հաղթեց Երեւանի «Ալաշկերտին»: Այսօր կայացած 24-րդ տուրի խաղում փյունիկցիները սեփական հարկի տակ շատ արագ երկու գոլ խփեցին եւ հենց սկզբից շոշափելի առավելություն ստացան: Երկրորդ խաղակեսի 80-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը եռապատկեց հաշիվը՝ դառնալով դուբլի հեղինակ: Հյուրերը միակ պատասխան գոլը խփեցին միայն մրցավարի ավելացրած ժամանակում: Այդպիսով, «Փյունիկը» տարավ 16-րդ հաղթանակն առաջնությունում եւ 7 միավորով առաջ անցավ 2-րդ տեղում գտնվող «Շիրակից»: Տուրի մյուս երկու խաղերը տեղի կունենան վաղը, մայիսի 3-ին: Երեւանի «Արարատը» «Հրազդան» ստադիոնում ուժերը կչափի «Բանանցի» հետ, իսկ «Շիրակը» Երեւանում կհյուրընկալվի «Միկային»: