Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրհնած խաչեր վարորդներին՝ աչքուլունքների փոխարեն

Հասարակություն
c033b9cf2d02186cd7cecdbac5a1c140

Մայիսի 3-ին՝ 17:00-18:30, ԱՀԹ երիտասարդաց միությունները Երևման Ս. Խաչի տոնի առթիվ Երևանի Բաղրամյան պողոտայի կանգառներում իրականացնելու են խաչի քարոզ. երիտասարդները խաչեր են բաժանելու երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները, ուղևորներին ու անցորդներին նվիրելու են խաչի պահպանիչ աղոթքներ: Ծրագիրն իրականացվում է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ  Խաչի քարոզն իրականացվում է արդեն երրրորդ անգամ: Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի մայիսի 18-ին՝ Երևման Ս. խաչի տոնին: Երիտասարդները, թեմի միությունների հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ իրականացնելով ծրագիրը, այս կերպ նպատակ ունեն վերականգնել Տիրոջ Ս. Խաչի նկատմամբ ունեցած հավատքն ու վստահությունը:   Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին