Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Շատ կարևոր բան տեղի ունեցավ.քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը համարում է, որ որպես պետություն Հայաստանը Թուրքիային պահանջներ ներկայացնելու համար պետք է լինի Իսրայելի նման ուժեղ: Անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների օրերին տեղի ունեցած իրադարձություններին և մասնավորապես համաշխարհային հանրության արձագանքին՝ քաղաքագետը նշեց. «Այս օրերին շատ կարևոր բան տեղի ունեցավ: Մեր հարցը դարձավ համաշխարհային քաղաքակրթության հարց: Եվ շատ կարևոր էր, որ համաշխարհային երկու դերակատար կարևոր հայտարարություն արեցին՝ Օլանդն ու Պուտինը հիշատակեցին Անտանտի հայտարարությունը, որը դատապարտում էր Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի ոչնչացումը»: