Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատոմակայանում կարող է պայթելու վտանգ առաջանալ. պրոֆեսոր (տեսանյութ)

Տնտեսություն
Atomakayan

Տեխնիկական գծով գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը համարում է, որ Ատոմակայանի վերաբերյալ քննարկումները ԱԺ-ում ազգադավ ու անբարոյական են: «Ատոմակայանի հարցում ես մասնագետ եմ եղել, և երբ ատոմակայանի մասին խոսում են մարդիկ, ովքեր տեղեկություններ չունեն դրա մասին, ես զայրանում եմ: Փոխնախարար Գալստյանն  այսօր ելույթ է ունենում և հաշվարկներ է ներկայացնում, սակայն ժամանակին ինքը խոսում էր արևային էներգետիկայի դեմ: Խոսրով Հարությունյանը ԱԺ ամբիոնից խոսում է Ատոմակայանի ժամկետի երկարացման մասին, ասում է, որ օգտագործման ժամկետը պետք է երկարացնել 10 տարի, սակայն նա որտեղի՞ց է վերցրել այդ թվերը՝ հայտնի չէ»: Համազասպյանը համարում է, որ ատոմակայանի ժամկետի երկարացումը սխալ որոշում է և կարող է պայթելու վտանգ առաջանալ: Որպես այլընտրանք գիտնականը առաջարկում է զարգացնել արևային էներգետիկան, ըստ նրա՝ հայ ժողովուրդն ունի անհրաժեշտ պոտենցիալը և այն պետք է օգտագործել. այս հարցով պետք է գիտնականներն զբաղվեն: «Խնդիր կա նաև այդ նպատակով ստացված գումարներն արդյունավետ օգտագործել, քանի որ Հայաստանում մեծ է ատկատների մակարդակը: Պետք է արտերկրից հրավիրվեն մասնագետներ և տեղի գիտնականների հետ աշխատանքներ տանեն»,- համոզված է գիտնականը: