Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Օրացույց

Ապրիլի 30.Չինացիները հետաքրքրվել էին «Նաիրիտ»-ով (տեսանյութ)

1991-ի ապրիլի 30-ին հայկական ուժերը կորցրեցին Գետաշենն ու Մարտունաշենը։ Այդ լուրը հնչեց Երեւանի Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքում։ Մարդիկ արտասվում էին։ Պատմում էին, որ մարտերն անհավասար էին, քանի որ հայկական զինված ուժերի դեմ կռվում էին խորհրդային հզոր ռազմական ստորաբաժանումները։ 1992-ի ապրիլի 30-ին Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որով անդրադառնում է ադրբեջանցիների տարածած այն լուրերին, թե հայերը լայնամասշտաբ պատերազմ են սկսել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության դեմ։Հայկական եւ արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը նախագահը նկատում է, որ վերջին օրերին հենց Նախիջեւանի տարածքից էին կրակում հայկական բնակավայրերի վրա, մենք նույնիսկ երեք սահմանային գյուղ ենք էվակուացրել։