Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգեհանգստի սրահը պետք է ունենա հանդերձարան. արարողակարգի պարտադիր պահանջներ

Հասարակություն
688822b15dd2a744665939cd79d8becf

Երեւանի ավագանին վաղը կայանալիք նիստում կորոշի Երեւան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայությունների իրականացման եւ մատուցման համար նախատեսված շենքերին եւ շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները եւ պայմանները։ Ըստ այդ որոշման՝ քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները կարող են գտնվել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական եւ սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, հյուրանոցներից, բազմաբնակարան շենքերից, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից, հանրային սննդի օբյեկտներից նվազագույնը 100 մ, իսկ անհատական բնակելի տներից նվազագույնը 70մ հեռավորության վրա։ Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները պետք է բավարարեն նաեւ մի շարք պահանջների եւ պայմանների։ Նրանք պետք է ունենան նախասրահ՝ հանդերձարանով, հանգուցյալի մարմնի եւ (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակ, շուրջօրյա աշխատանքային ռեժիմով դիակների պահման համար առանձնացված վայր, սանհանգույց ՝ առնվազն 2 հատ, որից մեկը պետք է մատչելի լինի տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար. առաջին բժշկական օգնության համար անհրաժեշտ դեղորայքով եւ կահավորմամբ սենյակ, հուղարկավորությունը ստանձնողների ընդունման համար նախատեսված առանձին մուտքով գրասենյակային տարածք։ Ի դեպ, քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահի տարածքը պետք է ունենա յուրաքանչյուր հանգուցյալի աճյունի տեղադրման համար նախատեսված մեկ սենյակի հաշվարկով առնվազն 20 ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղ։ Երեւանի ավագանու մեկ այլ որոշմամբ էլ քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու եւ մատուցելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 1.500.000 դրամ: